Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց Աշոտ Խաչատրյանին

Հայաստանի Ազգային ժողովը այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ ընտրեց խորհրդարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Աշոտ Խաչատրյանին:

Սահմանադրական դատարանի անդամի տեղը թափուր էր այս տարվա հոկտեմբերից, երբ վախճանվեց Ռաֆայել Պապայանը:

Քվեարկությանը մասնակցել է 83 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Խաչատրյանի օգտին քվեարկել է 80 պատգամավոր, 1 հոգի դեմ է քվեարկել:


Կարինե Քալանթարյան