Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն Ստամբուլում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարի վերջին Ստամբուլում: Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Էշթոնը անցած երկու օրերին Ժնեւում Իրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի վարած բանակցությունները բնութագրել է որպես մանրակրկիտ ու շոշափելի: