Լրացավ Սպիտակի երկրաշարժի 22-րդ տարին

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց Հայաստանի հյուսիսային երկու քաղաքներ` Լենինականը (այժմ` Գյումրի) եւ Սպիտակը, զոհվեց, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 25 հազար մարդ:

Աղետից մեծապես տուժեցին տասնյակ այլ քաղաքներ, այդ թվում Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաք Կիրովականը (այժմ` Վանաձոր), հարյուրավոր գյուղեր:

Ամենից շատ զոհ տվեց Գյումրին` 17 հազար մարդ, ապա` երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակը` 4 հազար մարդ:

Տարիներ առաջ զարգացման գոտի հռչակված աղետի գոտում այսօր էլ` երկրաշարժից 22 տարի անց, շատ ընտանիքներ շարունակում են ապրել տնակային պայմաններում: