Ջաֆար Փանահին հրավիրվել է ընդգրկվելու Բեռլինի կինոփառատոնի ժյուրիում

Իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահին, ով մայիսի վերջին գրավով ազատ արձակվեց Թեհրանի «Էվին» բանտից, հրավեր է ստացել որպես ժյուրիի անդամ մասնակցելու 2011 թվականի փետրվարին կայանալիք Բեռլինի միջազգային կինոփառատոնին:

Իրանցի կինոռեժորը կալանավորվել էր այս տարվա մարտի 1-ին եւ մեղադրվում է հակակառավարական գործունեություն ծավալելու մեջ: