Լոս Անջելեսում դեկտեմբերի 6-ի գիշերը վեճ եւ փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ հայերի միջեւ: Արդյունքում մեկ մարդ զոհվել է, եւս մեկը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Daily News Los Angeles ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ականատեսները պատմել են, որ գիշերվա ժամը 2-ի սահմաններում տարբեր մեքենաներով 4 մարդիկ փողոցում բարձրաձայն վիճաբանել են: Ականատեսները ոստիկանություն են կանչել, որը ժամանելով դեպքի վայր` հայտնաբերել է վիճաբանության մասնակիցներից մեկի դիակը` կրծքավանդակի հրազենային վերքով, եւ մեկ վիրավորի:
Ոստիկանության սերժանտ Մայքլ Քամերթի վկայությամբ` սպանվածը մոտ 30-ամյա տղամարդ է, իսկ վիրավորը, ով աջ արմունկի, ձախ ոտքի եւ ձախ ոտնաթաթի գնդակային վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց, մոտ 20 տարեկան: Նրանց ինքնությունը աղբյուրը չի հրապարակել: