Մոսկվայի օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ 2 ուղեւոր է զոհվել

Առնվազն երկու մարդ է զոհվել, մի քանի տասնյակը վիրավորվել այսօր Մոսկվայում՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում Տու-154 օդանավի կատարած վթարային վայրէջքի ժամանակ։

«Ինտերֆաքս»-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, հաղորդում է, թե վթարի պատճառ է դարձել շարժիչների անսարքությունը։

Օդանավը պատկանում էր «Դաղստանյան ավիաուղիներին», եւ թռիչք էր իրականացնում Մոսկվա - Միներալնիե Վոդի ուղղությամբ։