Իրանում գիտնականների վրա հարձակման փաստով ձերբակալություններ են կատարվել

Իրանում մի շարք ձերբակալություններ են տեղի ունեցել`միջուկային ֆիզիկայի բնագավառի առաջատար գիտնականների վրա երկուշաբթի օրը տեղի ունեցած հարձակման փաստով:

Հարձակման հետեւանքով գիտնականներից մեկը մահացել է, մյուսը ծանր վիրավոր է:

Իրանի հատուկ ծառայությունների ղեկավար Հեյդար Մոսլեհին չի հրապարակել ձերբակալվածների անունները եւ թիվը:

Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, թե գիտնականների վրա հարձակման հետ կապ ունեն նաեւ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի հատուկ ծառայությունները: