Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում, եւ 2022-ինը` Քաթարում

Հինգշաբթի օրը Ցյուրիխում ՖԻՖԱ-ն քվեարկությամբ ընտրեց 2018 եւ 2022 թվականների ֆուտբոլի աշխարհի առաջնությունները հյուրընկալող երկրներին։

2018 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում, իսկ 2022-ինը` Քաթարում:

Ինչպես ավելի ուշ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, առաջնությանը պատրաստ լինելու, նոր մարզադաշտեր կառուցելու եւ մյուս ենթակառույցները կատարելագործելու համար երկրին 10 միլիարդ դոլար է անհրաժեշտ: