Էրդողանը մտացածին է որակում WikiLeaks-ում իրեն վերաբերող տեղեկատվությունը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը շինծու եւ մտացածին է որակել WikiLeaks կայքում իրեն վերաբերող տեղեկատվությունը եւ Միացյալ Նահանգներից պահանջել է պատժել իր դիվանագետներին հերյուրանք տարածելու համար:

«Ես շվեյցարական բանկերում գումար չունեմ: Եթե իմ հասցեին հնչած մեղադրանքը հաստատվի, պատրաստ եմ հրաժարական տալ», - ասել է Էրդողանը:

WikiLeaks-ի արտահոսքից արդեն օգտվել է Թուրքիայի ընդդիմությունը` մեղադրելով վարչապետին կոռուպցիայի մեջ: