WikiLeaks-ը զրկվել է Amazon.com-ի աջակցությունից

Վերջերս հազարավոր ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր հրապարակած WikiLeaks կայքը զրկվել է Amazon.com ինտերնետային ծառայության աջակցությունից:

WikiLeaks-ը ժամանակավորապես տեղափոխվել էր Amazon.com-ի սերվերներ, երբ ենթարկվել էր հաքերային հարձակման, սակայն պայմանավորվածությունը ընկերությունների միջեւ այժմ խախտված է, հաղորդել են ամերիկյան վարչակազմից:

Սենատոր Ջո Լիբերմանը WikiLeaks-ի հետ համագործակցող այլ ընկերություններին եւս կոչ է արել հետեւել Amazon.com-ի օրինակին: