Էդվարդ Նալբանդյանն ու Պիտեր Սեմնեբին քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձյան, հանդիպման ընթացքում քննարկվել են դեկտեմբերի սկզբին նախատեսվող Հայաստան – Եվրամիություն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարի՝ Բրյուսել կատարելիք այցելության մանրամասները:

Կողմերը մտքեր են փոխանակել Արեւելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առեւտրի խորացման եւ համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: