Օբամայի շրթունքի վրա 12 կար է դրվել

Սպիտակ տունը հայտարարել է, որ Բարաք Օբամայի շրթունքի վրա 12 կար է դրվել` երեկ բասկետբոլ խաղալիս Միացյալ Նահանգների նախագահի ստացած վնասվածքի պատճառով:

Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը հայտնել է, որ նախագահը բասկետբոլ էր խաղում մայրաքաղաք Վաշինգտոնին մերձակա ռազմակայաններից մեկում` մի խումբ հարազատների եւ բարեկամների հետ, եւ մրցակիցներից մեկը պատահմամբ արմունկով հարվածել է նրան:

Օբամային առաջին բուժօգնություն են ցուցաբերել Սպիտակ տան բժիշկները: