Ուկրաինայի նախագահը ժամանում է Մոսկվա

Այսօր Մոսկվա կժամանի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Նա բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ` Ուկրաինային ռուսական գազի մատակարարման հարցի շուրջ:

Քննարկվող հարցերի շարքում է նաեւ երկու երկրների միջեւ սահմանային ռեժիմի դյուրացումը: