ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա

Միացյալ Նահանգները կոչ է անում Չինաստանին` հորդորել Հյուսիսային Կորեային դադարեցնելու սադրիչ գործողությունները: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

Նրա խոսքով, Չինաստանը Հյուսիսային Կորեայի վրա ազդեցություն ունի եւ պետք է այն օգտագործի` համոզելու Փխենյանին փոխել գործողությունների ընթացքը: