Հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպություն` Կոտայքի մարզում

Աբովյան քաղաքում բացվեց «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպությունը, որն հաշմանդամների խնդիրներով զբաղվող առաջին կազմակերպությունն է Կոտայքի մարզում:
Կազմակերպության հիմնադիր Արման Մուշեղյանը քայլելու հնարավորությունից զրկվել է 2001-ին պատահած ավտովթարի հետեւանքով: Իր անձնական խնդիրը ստիպել է Արմանին լուծումներ փնտրել հաշմանդամների գործունեությանը խոչընդոտող արգելքները հաղթահարելու համար: