Իռլանդիան Եվրամիությունից կստանա 80-90 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն

Եվրագոտու երկրները համաձայնել են Դուբլինին տրամադրել 80-90 միլիարդ եվրո վարկ` փոխարենը կոշտ տնտեսական քաղաքականության ակնկալելով:

Իռլանդիայի կառավարությունն այժմ շտապ միջոցներ է ձեռնարկում` տարեկան բյուջեն շուրջ 15 միլիարդ եվրոյով կրճատելու ուղղությամբ: