Ալիեւը եւ Սեմնեբին քննարկել են Ղարաբաղյան կարգավորման հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:

Ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության վիճակը եւ հեռանկարները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր: