Կադրային փոփոխություններ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում

Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել Արմեն Դարբինյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով Գարեգին Մխիթարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: