Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը կմեկնեն Լիսաբոն

Վաղը Լիսաբոնում կայանալիք` Աֆղանստանին նվիրված պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիա կմեկնեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: