Բելառուսի նախագահական ընտրություններում գրանցվել է 10 թեկնածու

Բելառուսում դեկտեմբերի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 10 թեկնածու, այդ թվում` երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ընտրություններին հայտ ներկայացրած թեկնածուների թիվը ռեկորդային է, քանի որ 2006 թվականին երկրի նախագահի պաշտոնի համար պայքարի էր դուրս եկել ընդամենը 4 թեկնածու: