Ալիեւը Ահմադինեժադի հետ խոսել է Ղարաբաղյան գործընթացի մասին

Երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ խոսել է նաեւ Ղարաբաղյան գործընթացի մասին:

«Ես Իրանի նախագահին տեղեկացրեցի հայ - ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլի մասին: Հուսով եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Դրա համար մենք, իհարկե, պետք է ավելի ուժեղանանք», - հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալիեւը: