Ադրբեջանը եւ Իրանը էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրեցին

Այսօր Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ընդլայնված կազմով բանակցությունների ավարտին էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել:

Ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Մանուչեհր Մոթաքին: