Հայկական դպրոցը նույնպես շտապում է տեղ զբաղեցնել ինտերնետում

Նկարը` www.dasaran.am-ից

Հայկական դպրոցները համակարգիչներ եւ դեպի ինտերնետ մուտք ունեցան սկսած 2000 թվականից: Այսօր դպրոցներից շատերը սեփական կայքը թարմացնում են ամեն օր, իսկ մարզային դպրոցների գերակշիռ մասի համար ինտերնետը դեռ անհասանելի է:
Դպրոցում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մեծացնելու, նաեւ ինտերնետի միջոցով դպրոցի կառավարումը հեշտացնելու համար աստիճանաբար ի հայտ են գալիս նոր նախաձեռնություններ: