Ադրբեջանի նախագահը ժամանել է Աղդամի շրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր ժամանել է Աղդամի շրջան:

Ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիեւը կնոջ հետ այցելել է Գուզանլի բնակավայր եւ ծաղիկներ դրել հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանին:

Տվյալ շրջանի շրջկենտրոն Աղդամը գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ: