Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել մեկ ամսվա ընթացքում

Իրանի հետ վեցնյակի բանակցությունները միջուկային ծրագրի առնչությամբ հնարավոր է վերսկսվեն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Սաիդ Ջալիլին հայտարարել է վեցնյակի հետ հանդիպելու իրենց պատրաստակամության մասին:

Նախատեսվող բանակցությունները առաջինը կլինեն Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների խստացումից հետո: