Հռոմի պապը այցելում է Իսպանիա

Բենետիկտոս 16-րդը շաբաթ օրը երկօրյա այցով ժամանել է Իսպանիա:

Հռոպի պապը այցի ընթացքում կլինի Սանտյագո դե Կոմպոստելա եւ Բարսելոնա քաղաքներում:

Սանտյագո դե Կոմպոստելայում կաթոլիկ հովվապետը տեղի տաճարում կայցելի Հակոբ առաքյալի գերեզմանը:

«Բենետիկտոս 16-րդը ձեռնարկել է այս այցը, որպեսզի խոնարհվի Առաքյալի առջեւ եւ կրկին հայտարարի, որ կաթոլիկ եկեղեցին պաշտպանում է մարդկային կյանքը` բեղմնավորումից մինչեւ մահ», - ասել է Իսպանիայի եպիսկոպոսական կոնֆերանսի մամուլի քարտուղար Իսիդրո Կատելան: