Ստեփանակերտցի մարզիկը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Նոյեմբերի 4-ի Ուզբեկստանի մայրաքաղաքում մեկնարկած Սամբոյի աշխարհի առաջնությունում Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Լեռնային Ղարաբաղի մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը 74 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ եւ հռչակվել մարզական սամբոյի աշխարհի չեմպիոն: