Կարմիր Խաչի ներկայացուցիչը հանդիպել է Ղարաբաղի պաշտպանության նախարարի հետ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը երեկ ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Ղարաբաղի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլիին:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիների, պատանդների, ինչպես նաեւ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ սպանված ադրբեջանցի երկու զինծառայողների դիակների վերադարձման հետ կապված հարցեր: