«Կինոաշուն»-ը նոր կինոքննարկման առիթ դարձավ

«Կինոաշուն» ծրագրի շրջանակներում Երեւանի մի շարք դահլիճներում շարունակում են ցուցադրվել տարբեր տարիներին նկարահանված հայկական ֆիլմերը:
Մինչեւ ցուցադրությունների ավարտը` նոյեմբերի 10-ը, հայ կինոգործիչները քննարկում էին կազմակերպել «Կինոդրամատուրգիայի արդի խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են կինոյի տարբեր սերունդների ներկայացուցիչներ: