Մարադոնայի «տխուր» 50-ամյակը

Այսօր հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան դարձավ 50 տարեկան։

Նա շատ համեստ է նշում իր 50-ամյակը։ Մարադոնան ասել է, թե սա իր կյանքի «ամենատխուր ծննդյան օրն է»:

Մարադոնան մտադիր է օրն անցկացնել հանգիստ, Բունես-Այրեսի արվարձանում՝ Էսեյսայում, գտնվող իր տանը։

«2010 թվականը ծանր տարի էր հանրահայտ «թիվ 10-ի» համար», - գրում է «Ասոշիեյթեդ փրեսը. - «նրա գլխավորությամբ Արգենտինայի հավաքականը մասնակցեց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, բայց քառորդ եզրափակիչում 0 ։ 4 խոշոր հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին»։

Աշխարհի առաջնությունից հետո Արգենտինայի ֆուտբոլի ընկերակցությունը հեռացրեց նրան մարզիչի պաշտոնից։

Սպասվում է, որ այս երեքշաբթի Սերխիո Բատիստան, փոխարինելով նրան, կնշանակվի Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ժամանակավոր մարզիչ։