Ադրբեջանը դեսպանատուն է բացելու Արգենտինայում

Հանդիպելով Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Տիմերմանի հետ Ադրբեջանի դեսպան Մամադ Բահադինօղլու Ահմադզադան հայտարարել է, որ իր երկիրը որոշել է ընդլայնել քաղաքական եւ տնտեսական կապերը հարավ-ամերիկյան տարածաշրջանի երկրների հետ, եւ որոշել է դեսպանատուն բացել Բուենոս Այրեսում:

Սա լինելու է Ադրբեջանի առաջին դեսպանատունը Հարավային Ամերիկայում:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո