«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Գերմանիայի նախագահը տիկնոջ հետ` Թուրքիայի հարավում գտնվող Տարսուսի եկեղեցում: 21-ը հոկտեմբերի, 2010թ.

Հանդեսն անդրադառնում է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հնգօրյա պաշտոնական այցին Թուրքիա, որի ընթացքում խոսվել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:
«Մոլորակ»-ի երկրորդ հատվածը ներկայացնում է բրիտանական «Էկոմոնիստ»-ի հրապարակումը` Թոմաս դե Վաալի նոր` «Կովկաս. ներածություն» գրքի վերաբերյալ:

Այնուհետեւ հանդեսն անդրադառնում է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր (Վլադիմիր ժիրինովսկու գլխավորած Լիբերալ դեմոկրատական կուսակցությանից) Աշոտ Եղիազարյանի շուրջ ծավալվող զարգացումներին: 45-ամյա պատգամավորը մեղադրվում է խոշոր չափի խարդախության մեջ:

Հանդեսը փակում է անդրադարձով Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը բարձրացնելու օրինագծի շուրջ երկրում բարձրացած բողոքի ալիքին: