«Էլիտար սերմացուն հարուստների համար է»

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանից ստացված 950 տոննա ցորենի սերմացուից ընդամենը 61տոննան է հատկացվել Լոռու մարզին։ Այն ստացել է 10 հողատեր։ Լոռեցիները կարծում են, որ ծրագիրը ուղղված է միայն հարուստներին աջակցելու համար։ Օգնությունից օգտված հողատերերը ստիպված են լինելու ստացած սերմացուն հաջորդ տարի կրկնակի չափով հետ վերադարձնել։