Ադրբեջանը արդիականացնում է տանկերը

Իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունը արդինանականացնելու է Ադրբեջանի բանակի տանկերը։

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով ռազմական բնագավառի աղբյուրները, փորձնական աշխատանքներ արդեն արվել են, արդիականացվել են «T-72» տիպի տանկերի զրահապատությունն ու հրաձգային-հսկողական համակարգերը։

Elbit Systems ընկերությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ վերջերս ասիական մի երկրից պատվեր է ստացել արդիականացնելու այդ երկրի բանակի տանկերը եւ ստորագրվել է 56 միլիոն դոլարի համաձայնագիր։ Ըստ հաղորդագրության, աշխատանքները նախատեսվում է կատարել երկու տարվա ընթացքում։ Արդիականացվելու են տանկերի մարտ վարելու եւ դիտարկման համակարգերը։

Իսրայելի ռազմարդյունաբերության ամենախոշոր Elbit Systems ընկերությունը 2009 թվականի սեպտեմբերին ներկայացուցչություն էր բացել Ադրբեջանում։