Տուապսեում հեղեղումների հետեւանքով երկու հայաստանցի է զոհվել

Հայաստանի երկու քաղաքացիներ են զոհվել հեղեղումներից Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում:

Շաբաթավերջին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 11 մարդ համարվում է անհետ կորած:

Տուապսեում երկուշաբթի օրը սուգ է հայտարարվել: