Վրաստանի առաջին նախագահի որդին մտադիր է առաջադրվել առաջիկա ընտրություններում

Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր, երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին` Կոնստանտին Գամսախուրդիան, ըստ «Նովոստի - Գրուզիա» գործակալության, հայտնել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2013 թվականի նախագահական ընտրություններում:

Ընդդիմադիր «Ազատություն» կուսակցությունը գլխավորող Գամսախուրդիան հայտարարել է, թե քանի որ 2013-ին ընտրություններն անցնելու են նոր սահմանադրության հիման վրա, ինքը «պարտավոր է պաշտպանել այն»: