Սերժ Սարգսյանը մեկնել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, Սերժ Սարգսյանը Սյունիքի Տաթեւ գյուղում մասնակցելու է ճոպանուղու բացման արարողությանը, իսկ Վայոց Ձորում այցելելու է Ջերմուկ առողջարանային քաղաք:


Կարինե Քալանթարյան