ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկարաձգեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ժամկետը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ժամկետը երկարաձգելու նախագիծը:

Առաքելության ժամկետը երկարաձգվեց մեկ տարով` մինչեւ 2011 թվականի հոկտեմբեր:

Անվտանգության խորհուրդը մտահոգված է «Թալիբան», «Ալ Ղաիդա» եւ այլ խմբավորումների աճող ակտիվությամբ: