Փրկարարական աշխատանքները Չիլիում ավարտվեցին

Չիլիում ավարտվել են փրկարարական աշխատանքները. բոլոր 33 հանքափորները, որոնք փլուզման հետեւանքով մնացել էին 700 մետր խորություն ունեցող հանքավայրում, փրկվել են:

Վթարը տեղի էր ունեցել օգոստոսի 5-ին, հանքափորները 69 օր մնացել էին երկրի ընդերքում:

Հարազատներից բացի, հանքափորներին դիմավորելու էր եկել նաեւ Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան:

Հավաքվածները հանքափորներից յուրաքանչյուրին դիմավորում էին ծափահարություններով: