«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին արձանագրությունները:
Խաղաղության Նոբելյան մրցանակը այս տարի շնորհվեց չինացի այլախոհ իրավապաշտպան Լյու Սյաոբոյին: Ինչպես ուրբաթ օրը Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ղեկավար Թորբյորն Յագլանդը, մրցանակին Սյաոբոն արժանացել է «հանուն Չինաստանում մարդու հիմնարար ազատությունների երկարատեւ եւ խաղաղ պայքարի համար»:

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ավարտում է քննարկումները Մոսկվայի քաղաքապետի թափուր մնացած տեղին հավակնող թեկնածուների ցուցակի շուրջ եւ վաղը այն ներկայացնելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: