Մուսավին առաջարկում է անցկացնել Ահմադինեջադի վստահության հանրաքվե

Իրանի ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավին առաջարկել է անցկացնել երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի վստահության հանրաքվե:

Իր կայքէջում հրապարակած հայտարարության մեջ Մուսավին ընդգծում է, թե Ահմադինեջադի վարած արտաքին քաղաքականությունը վնասում է Իրանի շահերին եւ ավելի է նպաստում երկրի մեկուսացմանն ու տնտեսական վիճակի վատթարացմանը: