Տեսակետների խաչմերուկ, 2 հոկտեմբերի, 2010

Your browser doesn’t support HTML5

Հոկտեմբերի 4-8-ը կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում չկան անմիջականորեն Հայաստանին վերաբերող հարցեր: Սակայն հոկտեմբերի 5-ին Մոնիթորինգի հանձնաժողովն անցկացնելու է շուրջ մեկ ժամանոց լսումներ` Հայաստանի իշխանությունների ներկայացրած բարեփոխումների նախագծի վերաբերյալ` ընդդիմության, նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ: Այս մասին են խոսում ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, նախկինում ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը: Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը: