Կիրակի օրը մեկնարկում է Վրաստանի արտգործնախարարի այցը Հայաստան

Հոկտեմբերի 3-4-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երեւան կայցելի Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Վաշաձեն հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: