Աֆղանստանում 24 ընտրակեղծարարներ են ձերբակալվել

Աֆղանստանում սեպտեմբերի 18-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ 35 ընտրատեղամասերում եղել են կեղծիքներ, Քաբուլում հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը:

Աֆղանստանի գլխավոր դատախազի տեղակալը հայտարարել է, որ ընտրակեղծիքների մասնակից 24 անձ է ձերբակալվել: