Անցած շաբաթ շփման գծում հրադադարի խախտման դեպքերը նվազել են

Ի տարբերություն նախորդ շաբաթների` անցած յոթնօրյակում ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը:

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի` «սեպտեմբերի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը»:

«Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան», - ասված է հաղորդագրությունում: