Մոսկվայի դատարանը բավարարել է քաղաքապետարանի դեմ ընդդիմության եւ միասեռականների հայցերը

Մոսկվայի դատարանը բավարարել է Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունների դեմ ընդդիմության եւ միասեռականների ներկայացրած հայցերը:

Քաղաքային դատարանը երեկ բեկանել է շրջանային դատարանի վճիռը, որը պաշտպանել էր մարտին ընդդիմությանը բողոքի ցույցի անցկացման թույլտվություն չտրամադրելու` քաղաքապետարանի որոշումը: Մեկ այլ վճռով Մոսկվայի քաղաքային դատարանը անօրինական է համարել մայիսին միասեռականների շքերթի արգելումը:

Նույն դատարանը 2006 թվականից ի վեր մերժել էր ընդդիմության շուրջ 200 հայց:

Ռուսաստանյան մամուլի տեղի ունեցածը դիտարկում է որպես Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ Կրեմլի սանձազերծած արշավի եւս մեկ նշան: