Շփման գծում զոհվել է ԼՂ պաշտպանության բանակի մեկ զինծառայող

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ «դիպուկահար զենքից եւ խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը». - «Շփման գծի հյուսիսարևելյան հատվածում հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1990թ., Շուշիի զինկոմիսարիատ)»: