Կիրակի օրը Թուրքիայում կայացած սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի մասին է պատմում հանդեսի առաջին հատվածը` մանրամասնելով քվեարկողների մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխությունները:
Հանդեսը շարունակում է անդրադարձը Հաագայի միջազգային դատարանում Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցին, որով վերջինս Ռուսաստանին մեղադրում է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ: Ներկայացվում է, մասնավորապես, Newsweek ամսագրում հրապարակված Վրաստանի նախագահի հարցազրույցը:
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հնարավոր պաշտոնանկության մասին հրապարակումներին է անդրադառնում «Մոլորակ»-ի եզրափակիչ հատվածը:
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հնարավոր պաշտոնանկության մասին հրապարակումներին է անդրադառնում «Մոլորակ»-ի եզրափակիչ հատվածը: