Ղրղըզստանում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Ղրղըզստանում այսօր մեկնարկում է հոկտեմբերի 10-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Երկրի նախագահ Ռոզա Օտունբաեւան զգուշացրել է, որ եթե ընտրարշավը սպառնա Ղրղըզստանի անվտանգությանը, ապա կարող է արտակարգ իրավիճակ հայտարարվել, եւ ընտրական գործընթացները դադարեցվեն: