Ամերիկացի հոգեւորականը անսասան է Ղուրանը այրելու իր մտադրության մեջ

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ավետարանչական եկեղեցիներից մեկի հովիվ Թերի Ջոնսը հայտարարել է, որ չնայած Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից հնչած սուր քննադատությանը` չի պատրաստվում հրաժարվել իր մտադրությունից եւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 9-րդ տարելիցին հրապարակայնորեն այրելու է Ղուրանը:

Պետդեպարտամենտը այս կապակցությամբ ԱՄՆ-ի դեսպանություններին հորդորել է խստացնել անվտանգության միջոցառումները` հնարավոր պատասխան բողոքի ակցիաներից պաշտպանվելու համար: